Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է հայ նախարարին

15:44   08 Նոյեմբեր 2019    508

Իրականում Հայաստանի արտաքին գործերի նախարարը որևէ նոր բան չի ասել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ մնացականյանի ելույթը Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

«Միջազգային մակարդակով օկուպանտ ճանաչված երկրի պաշտոնատար անձի կողմից Ադրբեջանին որպես իր միջազգայնորեն ճանաչված տարածքը օկուպացնելու մեջ մեղադրելու անհամեստ փորձը սովորական տրամաբանության մեջ չի տեղավորվում: Պատկերացրեք մի երկիր, որն ապօրինի օկուպացնում է այլ երկրի տարածքը, պատմականորեն այնտեղ ապրած ադրբեջանցիներին վտարում է, իսկ հետո հայտարարում՝ թե «այդ տարածքներում ապրող 150 հազար հայեր անվտանգության խնդիր ունեն»: Արդյոք հայկական ընտանիքների խնդիրների մասին խոսող հայ նախարարի մտքով չի անցել, որ նրա սեփական երկրի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում 1 մլն ադրբեջանցիներ զրկվել են իրենց տնից՝ վերածվելով փախստականի և հարկադրաբար տեղահանվածի:

Իհարկե՝ ոչ: Հակառակ դեպքում նման անհեթեթ հայտարարություններով նա չէր խաբի իրեն և սեփական ժողովրդին, այլ իրական քայլեր կձեռնարկեր հակամարտության կարգավորման ուղղությամբ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջանի-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները