Facebook-ը ԱՄՆ նախագահական ընտրությունները միջամտություններից պաշտպանող ծրագիր է գործարկել

19:21   08 Նոյեմբեր 2019    262

Facebook ընկերությունը գործարկել է Facebook Protect ծրագիրը քաղաքական գործիչների և կուսակցությունների անձնական հաշիվները ցանցահեններից պաշտպանելու համար:

Այս մասին հայտարարել է ընկերությունը: Նշվում է, որ ծրագիրը ցանցահենների գրոհներից պաշտպանելու է ընտրական գործընթացներում ներգրավված պաշտոնյաների, թեկնածուների, ինչպես նաև նրանց աշխատակիցների և այլ անձանց գրառումները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնի է դարձել, մեկ հաշվի վրա գրոհ հայտնաբերելու դեպքում ընկերությունը հնարավորություն կունենա ստուգելու և պաշտպանելու «միևնույն կազմակերպության հետ կապված այլ հաշիվներ, որոնք գրանցված են մեր ծրագրում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները