Jeep-ը թողարկել է վարդակից լիցքավորվող իր առաջին ավտոմեքենան

22:15   08 Նոյեմբեր 2019    291

Jeep-ը թողարկել է բենզաէլեկտրական ուժային SI- EVT սարքով առաջին ապրանքային ավտոմեքենան։

SI-EVT-ը կազմված է 2,0 լիտրանոց 230 ձիաուժ հզորությամբ եւ 311 Нм պտույտով բենզինային Hurricane տուրբոշարժիչից, երկու էլեկտրաշարժիչից եւ էլեկտրոնային կառավարմամբ փոխանցումից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավտոմեքենան ընթանում է երեք ռեժիմներից մեկով՝ միայն էլեկտրականությամբ, հիբրիդային ռեժիմով կամ շարժիչի արգելակման ռեժիմով։

«Տուն-աշխատանք» երթեւեկության համար այսպիսի Jeep-ը լիարժեք էլեկտրամոբիլ է՝ 12,95 կՎտ/ժ տարողությամբ իոնային մարտկոցները ապահովում են մինչեւ 70 կմ ընթացքը եւ երկու ժամում ամբողջովին լիցքավորվում են 220Վ ցանցից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները