«Նախագահ Պուտինն է ինձ հրավիրել․ դա ինձ համար մեծ պատիվ է»․ Թրամփ

10:15   09 Նոյեմբեր 2019    217

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ մայիսի 9-ին կժամանի Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարցին, թե արդյոք ստացե՞լ է զորահանդեսին մասնակցելու հրավեր, Թրամփը դրական պատասխան է տվել։

«Նախագահ Պուտինն է ինձ հրավիրել․ դա ինձ համար մեծ պատիվ է։ Ես շնորհակալ եմ հրավերի համար»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ուրախ կլինի մասնակցել զորհանդեսին։

Նա հավելել է, որ դեռ մտածում է այդ մասին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ 17 երկրների առաջնորդները ընդունել են Հաղթանակի զորահանդեսի շքերթին մասնակցելու հրավերը: Դրա հետ մեկտեղ Ուշակովն ընդգծել է, որ հանդիսավոր միջոցառումներին կմասնակցեն Հնդկաստանի, Կուբայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Վենեսուելայի, Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Սերբիայի և ԱՊՀ մի քանի երկրների պատվիրակություններ:

Դոնալդ Թրամփից բացի, զորհանդեսին մասնակցելու հրավերներ են ստացել նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:

Աղբյուրը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկերոջը Հաղթանակի զորահանդեսին հրավիրել է Օսակայում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները