Դրեզդենի ոստիկանությունը հրապարակել Է «Կանաչ կամար»-ից թանկարժեք իրերի գողության տեսագրությունը

16:47   26 Նոյեմբեր 2019    582

Դրեզդենի ոստիկանությունը հրապարակել Է «Կանաչ կամար» թանգարանից XVIII դարի թանկարժեք իրերի գողության պահի տեսագրությունը եւ կորած իրերի լուսանկարները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թանգարանի սրահի տեսահսկման խցիկի տեսագրության մեջ երեւում Է, որ այնտեղ են մտնում երկու տղամարդ: Նրանցից մեկը մի քանի անգամ կացնով հարվածում Է ադամանդներով ցուցափեղկի գերամուր ապակուն եւ ոչ մի կերպ չի կարողանում այն ջարդել:

Կողոպուտը կատարվել Է նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան: Ոստիկանության նախնական տվյալներով՝ չարագործները հրկիզել են տրանսֆորմատորը ոչ հեռու գտնվող կատակոմբներում՝ առանց Էլեկտրականության թողնելով մի քանի խոշորագույն թանգարան Դրեզդենի կենտրոնում:

Դրանից հետո մի քանի մարդ թանգարան Է մտել անկյունային լուսամուտից եւ անցել հավաքածուի պատմական մաս՝ Օգոստոս Հզորի գանձարան: Նախնական տվյալներով՝ նրանք հափշտակել են ոսկերչական իրերի առնվազն երեք անգին հավաքածու եւ ավտոմոբիլով փախել:

https://armenpress.am/static/news/b/2019/11/996618.jpg


Hayatsk.info

Հեշթեգներ: Դրեզդեն  


Վերնագիրի այլ պիտակները