Հանրահայտ հանգստավայրում ահազանգել են թռչունների կղանքային «ռմբակոծության» պատճառով

21:04   02 Դեկտեմբեր 2019    289

Մալայզիայի Մալաքա նահանգի հանրահայտ հանգստավայրում զբոսաշրջիկները զանգվածաբար բողոքել են ագռավների երամների պատճառով առաջացած անհարմարության համար:

Ինչպես պարզաբանում է տեղի պատմական հասարակության անդամ Թան Չին Գվանը, եթե նախկինում տեղի բնակիչները միայն հայտնում էին թռչունների կողմից իրականացված փողոցային չորանոցներից հագուստի գողության մասին, ապա այժմ խնդիրն այն է, որ քաղաքի փողոցները, տեսարժան վայրերը և մեքենաները ծածկված են թռչունների արտաթորանքի հաստ շերտով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Հոլանդիայի հրապարակ այցելած զբոսաշրջիկները հաղորդել են թռչունների իրական «ռմբակոծության» մասին: Արտաթորանքը դիպչել է նույնիսկ ոմանց դեմքին»,- ասել է Գվանը։ Նրա խոսքով՝ մինչև վերջերս այդ խնդիրը վերաբերում էր միայն մեկ առափնյա քաղաքին, իսկ այժմ տարածվել է ամբողջ ափերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները