Ստոլտենբերգը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

21:34   02 Դեկտեմբեր 2019    424

ՆԱՏՕ-ն ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ և անհրաժեշտ է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը:

Այդ մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է ARD գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք հանդես ենք գալիս սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին», - ասել է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ հարկավոր է խոսել Մոսկվայի հետ:

«Բայց նաև այն իրադրությունում, երբ հարաբերությունների բարելավում տեղի չի ունենում, մենք պետք է ի վիճակի լինենք կարգավորել բարդ հարաբերությունները Ռուսաստանի հետ», - ընդգծել է Ստոլտենբերգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները