Մինչեւ Windows 10 անվճար ափգրեյդը նախկինի պես հնարավոր է

22:35   02 Դեկտեմբեր 2019    244

Microsoft-ը 2017-ի դեկտեմբերին պաշտոնապես ավարտել է Windows 7, Windows 8 եւ Windows 8.1 համակարգիչների սեփականատերերին մինչեւ Windows 10 անվճար ափգրեյդ տրամադրելը:

Սակայն պարզվել է, որ այժմ՝ 2 տարի անց, որոշները կարող են նախկինի պես օգտվել դրանից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է, որպեսզի համակարգչի վրա տեղադրված լինի լիցենզավորված եւ ակտիվացված «յոթնյակ» կամ «ութնյակ»: Այդ լիցենզիան Windows 10 լիցենզիայի վերածելու համար օգտատերը պետք է ներբեռնի եւ թողարկի Media Creation Tool-ը, որն ափգրեյդ է իրականացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները