Իրանը կանխամտածված ճշտել է հարվածները՝ ԱՄՆ-ին նվազագույն վնաս հասցնելու համար. The Washington Post

12:15   09 Հունվար 2020    560

Իրանի իշխանությունները կանխամտածված ճշտել են հարվածները Իրաքում տեղակայված ԱՄՆ-ի օբյեկտներին, որպեսզի հնարավորինս քիչ ամերիկացի զինվորականներ տուժեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:

«Դա երկու կողմին հնարավորություն տվեց խուսափել պատերազմից,- նշել Է պաշտոնյան:- ԱՄՆ-ի իշխանությունները դեռ հունվարի 7-ին գիտեին այն օբյեկտների ցուցակը, որոնց պատրաստվում Է հարվածել Իրանը, բայց կոնկրետ՝ որոնց, հայտնի չԷր»: Համապատասխան տեղեկատվությունը ԱՄՆ-ի զինվորականներն Իրաքի իշխանություններից ստացել Էին գրոհներից մի քանի ժամ առաջ, պնդում Է հրատարակությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները