Իրաքում ամերիկյան զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու անհայտ ծագման հրթիռ է ընկել

14:13   10 Հունվար 2020    750

Իրաքի հյուսիսային Սալահեդդին նահանգում ամերիկյան զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու հրթիռ է ընկել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, դա տեղի է ունեցել Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ 22 բալիստիկ հրթիռի արձակումից օրեր անց:

Իրաքի ոստիկանության փոխանցմամբ՝ հրթիռն ընկել է ամերիկյան զորքերի տեղակայման վայրից՝ «Բալադ» ավիաբազայից ոչ հեռու:

Հրթիռի ծագման աղբյուրը դեռևս անհայտ է:

Միջադեպի հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել:

Մերձավոր Արևլքում իրավիճակը թեժացել է դեկտեմբերի վերջին Սիրիայում և Իրաքում շիայական «Քաթաիբ Հեզբոլլահի» օբյեկտներին ամերիկյան զորքերի հարվածից հետո: Դրանից հետո հարյուրավոր շիա մուսուլմաններ Բաղդադում հարձակվել էին ԱՄՆ դեսպանատան վրա, իսկ հունվարի 3-ին Վաշինգտոնի իրականացրած հատուկ գործողության ընթացքում սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները