Չավի. Չեմ կարող թաքցնել. իմ երազանքը Բարսելոնան գլխավորելն է

12:58   12 Հունվար 2020    602

«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Չավին մոտ է հարազատ ակումբի գլխավոր մարզիչը դառնալուն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ իսպանացին, ով ներկայում գլխավորում է Քաթարի «Ալ-Սաադը», չի թաքցրել մեծ ցանկությունը.

«Չեմ կարող թաքցնել. իմ երազանքը «Բարսելոնան» գլխավորելն է: Բոլորը գիտեն այս մասին, բայց ես այժմ այլ թիմ եմ մարզում և կենտրոնացած եմ այս թիմի մրցելույթներին: Ավելին ոչինչ ասել չեմ կարող»,- իսպանացու խոսքն է մեջբերել Sport.es-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ կատալոնական ակումբը Էռնեստո Վալվերդեի հավանական պաշտոնանկության պարագայում դիտարկում է Չավիի թեկնածությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չավի   Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները