ԱՄՆ-ը Չինաստանից պահանջել է հրաժարվել իրանական նավթից

09:46   13 Հունվար 2020    421

ԱՄՆ-ը մտադիր է հասնել այն բանին, որ Չինաստանի իշխանութունները հրաժարվեն իրանական նավթի մատակարարումներից։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը Fox News-ի եթերում։ Նրա խոսքով՝ իր նավթի մոտ 70 տոկոսն Իրանն արտահանում է Չինաստան, իսկ ստացված գումարով «ֆինանսավորում է Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումները», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մնուչինը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը բանակցություններ է անցկացնում չինական իշխանությունների հետ՝ իրանական նավթի մատակարարումերի լիարժեք դադարեցման համար։ Նշվում է, որ չինական կողմը դադարեցրել է բոլոր պետական ընկերությունների կողմից իրանական նավթի գնումը, այժմ ամերիկյան իշխանությունները համագործակցում են՝ համոզվելու համար, որ դադարեցրել են նաև բոլոր հավելյալ նավթային գործարքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները