ԱՄՆ-ն եւ Թուրքիան քննարկել են Մերձավոր Արեւելքում ՆԱՏՕ-ի դերի մեծացումը

11:03   13 Հունվար 2020    509

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսային զրույցում քննարկել է Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ այն դերը, որը Հյուսիսատլանտյան դաշինքը խաղում է տարածաշրջանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի կիրակի տարածած հաղորդագրության մեջ:

«Այսօր պետքարտուղար Մայք Պոմպեոն զրույցել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ՝ քննարկելու համար Մերձավոր Արեւելքի իրադարձությունները: Պետքարտուղար Պոմպեոն կրկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է տարածաշրջանում ավելի զգալի դերակատարում ունենա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է ԱՄՆ հանձնառությունը ՄԱԿ օժանդակությամբ Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները