Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Օմանի սուլթանին

16:06   11 Հունվար 2020    193

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Օմանի սուլթան Խայսամ բին Թարեկ Ալ-Սաիդին:

Այս մասին տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Ձերդ գերազանցություն, խորապես վշտացած եմ ականավոր պետական գործիչ, Օմանի սուլթան Քաբուս բեն Սաիդի մահվան լուրից:

Այդ ծանր կորստի կապակցությամբ Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին, Օմանի բարեկամ ժողովրդին», - ասված է երկրի ղեկավարի ցավակցական ուղերձում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները