Նախարար. «Ադրբեջանական բանակի սպառազինությունը հնարավորություն է տալիս լիակատար հաղթանակ տանել հակառակորդի դեմ»

13:56   11 Հունվար 2020    176

Կենտրոնական հրամանատարային կետում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, վարչությունների, գլխավոր վարչությունների և ծառայությունների ղեկավարները, ճակատամերձ գոտում տեղակայված զորամիավորումների հրամանատարները և այլոք:

Ինչպես Hayatsk.info-ին տեղեկացրել են պաշտպանական գերատեսչությունից, վերլուծելով շփման գծում օպերատիվ իրավիճակը՝ նախարարը կարգադրել է հակառակորդի ստորաբաժանումների հնարավոր ակտիվացումը կանխելու համար ձեռնարկել ժամանակին և ադեկվատ միջոցառումներ՝ կիրառելով ավելի հզոր զենք:

Զաքիր Հասանովը նշել է, որ զինծառայողների ծառայության և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման նպատակով նախորդ տարի շահագործման են հանձնվել մեծ թվով ռազմական օբյեկտներ: Ընթացիկ տարում այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական բանակի ողջ ենթակառուցվածքի թարմացման աշխատանքները պետք է ավարտվեն 2021 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զաքիր-Հասանով  


Վերնագիրի այլ պիտակները