Thai Airways-ի ինքնաթիռը հարկադրական վայրԷջք Է կատարել երկու մահացած ուղեւորներով

22:16   15 Հունվար 2020    653

Thai Airways ավիաընկերության ինքնաթիռը հունվարի 13-ին հարկադրական վայրԷջք Է կատարել Շրի Լանկայի Բանդարանաիկե միջազգային օդանավակայանում երկու ուղեւորների վատ ինքնազգացողության պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է ColomboPage ինտերնետ-թերթը՝ վկայակոչելով օդային հանգրվանի ներկայացուցիչներին:

Ինքնաթիռը, որը Ջիդդայից (Սաուդյան Արաբիա) մեկնել Էր դեպի Ինդոնեզիայի Սուրաբայի օդանավակայան Բանդարանաիկայում վայրԷջք Է կատարել տեղական ժամանակով 02:45-ին: Այդ պահին Ինդոնեզիայի երկու քաղաքացիներ՝ մի կին եւ մի տղամարդ, արդեն մահացած Էին: Միջադեպի այլ մանրամասներ հրատարակությունը չի ներկայացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Thai-Airways  


Վերնագիրի այլ պիտակները