Saudi Aramco-ն ավելացրել է իր IPO-ի արժեքը` այն հասցնելով մոտ 30 մլրդ դոլարի

14:26   13 Հունվար 2020    268

Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերության IPO-ի (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում) արժեքը հասել է 29,4 մլրդ դոլարի, գրում է Bloomberg-ը:

Ընկերությունը լրացուցիչ 450 մլն արժեթուղթ է հանել վաճառքի: Նշվում է, որ դրան նպաստել է ներդրողների բարձր պահանջարկը:

Մեկ արժեթղթի համար Saudi Aramco-ն 32 ռիալ` 8,53 դոլար գին է նշանակել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին բորսա դուրս գալուց հետո, Saudi Aramco-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը: IPO-ի արդյունքում այն հավաքել է 25,6 մլրդ դոլար, ինչը ռեկորդ է դարձել:

Hayatsk.info

Հեշթեգներ: SaudiAramco  


Վերնագիրի այլ պիտակները