Ադրբեջանական բանակում անցկացվել է գումարտակի հրամանատարների հավաք

12:17   13 Հունվար 2020    615

Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2020 թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ անցկացվում է ուսումնամեթոդական հավաք՝ գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների մասնակցությամբ:

Ինչպես Hayatsk.info-ին տեղեկացրել են պաշտպանության նախարարությունից՝ հավաքի ընթացքում գնահատվում են սպաների գիտելիքներն ու գործնական ունակությունները, ինչպես նաև ստուգվում են նրանց տեսական գիտելիքները:

Հավաքի հիմնական նպատակն է մարտական պատրաստության պարապմունքների կազմակերպումը, ինչպես նաև ղեկավարման մակարդակի բարձրացումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները