Իրանը չի ավարտել ԱՄՆ-ից վրեժխնդրությունը Սոլեյմանիի սպանության համար. Խամենեիի ներկայացուցիչ

14:36   13 Հունվար 2020    206

Իրանական ուժերը դեռեւս չեն ավարտել վրեժխնդրությունը Միացյալ Նահանգներից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է «Ալ Ղուդս»-ում երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեիի ներկայացուցիչ Ալի Շիրազին:

«Մենք դեռեւս չենք ավարտել վրեժխնդրությունը թշնամիներից Սոլեյմանիի ու նրա զինակիցների սպանության համար»,-հունվարի 13-ին նրա խոսքը մեջբերել Է Fars գործակալությունը: Շիրազիի խոսքով՝ «պարտադիր չԷ, որ պատասխան գործողություններն իրականացվեն միայն Իրանի կողմից, դիմադրության ճակատը եւս իր կողմից ակտիվորեն վրեժ Է լուծելու»:

Իրանում դիմադրության ճակատ են անվանում բոլոր դաշնակիցներն ուժերը տարածաշրջանում, որոնց խնդիրը «համաշխարհային իմպերիալիզմին» դիմակայելն Է:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշատական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին հայտարարել Է, որ Իրանն ավարտել Է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում: «Մեր բոլոր գործողությունները համաչափ Էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են:

Եթե ԱՄՆ-ն այլեւս ռազմական գործողություններ չձեռնարկի Իրանի նկատմամբ, մեր կողմից՝ մենք նույնպես չենք ձեռնարկի նման գործողություններ»,- ընդգծել Է նա: Մինչ այդ Մաջիդ Թահթ Ռավանչին նամակ Է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտագության խորհրդին: Ուղերձում Իսլամական Հանրապետությունն իրազեկում Է իրականացված գրոհի մասին եւ հավաստում, որ «հակամարտության Էսկալացիա չի փնտրում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները