Ֆիլիպիններում աղետի ռեժիմ է հայտարարվել Թաալ հրաբխի ժայթքման պատճառով

14:45   13 Հունվար 2020    219

Ֆիլիպինների Բատանգասի նահանգի տարածքում հունվարի 13-ին աղետի ռեժիմ է հայտարարվել Թաալ հրաբխի ժայթքումից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Rappler պորտալը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Հունվարի 12-ին Թաալ հրաբուխը մոխրասյուն էր արձակել, որի բարձրությունը հասնում էր 1 կիլոմետրի: Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը (Phivolcs) այդ կապակցությամբ վտանգի երրորդ մակարդակ է հայտարարել ըստ 5-բալանոց սանդղակի: Հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով Ֆիլիպինների իշխանությունները Բատանգասի նահանգի երեք բնակավայրի տարհանում են սկսել, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 80 հազար մարդ:

Ավելի ուշ Phivolcs-ը վտանգի մակարդակը բարձրացրել է մինչեւ նախավերջին չորրորդ նշագիծ եւ հանձնարարել է իրականացնել հրաբխի հարակից տարածքների ամբողջական տարհանում:
Ֆիլիպինների քաղաքացիական ավիացիայի վարչությունն իր հերթին հանձնարարել է ինքնաթիռներին՝ խուսափել հրաբխի մոտակա օդային տարածությունից:

Ինչպես նշվում է, Բատանգասի նահանգի տարածքում աղետի ռեժիմի հայտարարման որոշումն իշխանությունների կողմից ընդունվել է տարերային աղետների կառավարման եւ հետեւանքների նվազեցման տեղական խորհրդի կողմից տրված հանձնարարականի հիման վրա:

Պորտալի տվյալներով՝ աղետի ռեժիմի հայտարարումը նախատեսում է օգտագործել օգնության հատուկ ֆոնդի դրամական միջոցները, որոնք օգտագործվում են վերականգնման, վերակառուցման եւ տուժած շրջաններում իրադրության կայունացմանն ուղղված այլ աշխատանքների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպիններ  


Վերնագիրի այլ պիտակները