Պաշտոնական Թեհրանը կրկին խոսել է ուկրաինական օդանավի խոցման մասին

15:05   13 Հունվար 2020    282

Իրանի իշխանությունները հերքել են այն մեղադրանքները, թե Թեհրանը փորձել է թաքցնել ինֆորմացիան, որ կապ ունի ուկրաինական օդանավի կործանման հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է իրանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիեին:

«Այս սգո օրերի ընթացքում շատ քննադատական հայտարարություններ հնչեցին համապատասխան պաշտոնյաների և ինստիտուտների հասցեին… իշխանության որշ ներկայացուցիչների մեղադրեցին ստի և ողբերգության հանգամանքները թաքցնելու փորձի մեջ: Սակայն, անկեղծ ասած, դա չի համապատասխանում իրականությանը»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները