Եղվարդի ծննդատունը լուծարվում է․ բուժաշխատողների բողոքի ակցիան՝ ուղիղ

15:49   13 Հունվար 2020    835

Այսօր Եղվարդի ծննդատունը լուծարվելու խնդրով բողոքի ակցիա են իրականացնում ծննդատան բուժաշխատողները։

Աշխատակիցներից մեկը նշեց, որ երեկ ծննդատունը պետք է ծնունդ ընդուներ, սակայն հետո տեղեկացել են, որ ծնունդը տեղափոխել են Երևան, բայց պատճառը չգիտեն։

Մեկ այլ բուժաշխատող ներկայացրեց, որ մեկ տարվա ընթացքում բուժհաստատությունում գրանցված ծնունդների թիվը 17-ով բարձրացել է, վերջին ցուցանիշով ծնունդների թիվը 139 է եղել, իսկ հերթապահությունը նորմալ է իրականացվել։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ Առողջապահության նման որոշումները մեկնաբանվում են այնպես, որ մարզերում պայմանները լավը չեն, սակայն, Եղվարդում լավ բժիշկներ կան, որոնց հարգել է պետք։

«Ծննդատուն փակելը սխալ է, շատերը տանը կծննդաբերեն։ Ժողովուրդն ուզում է իր քաղաքում ծննդաբերել։ Որոշում կայացնելուց առաջ թող գլուխները մի հատ թափ տան, հասկանան, նոր թուղթ ստորագրեն։ Ժողովրդի կարծիքը հաշվի առեք, երբ պետք է, ժողովրդին են դիմում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները