Իրանում ոստիկանությունը հերքել է ցուցարարների վրա կրակելու մասին լուրը

15:58   13 Հունվար 2020    256

Իրանում ոստիկանությունը հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրը, թե անցած հանգստյան օրերին տեղի ունեցած զանգվածային ցույցերի և բողոքի ակցիաների ժամանակ իրավապահները կրակել են ցուցարարների ուղղությամբ:

Ինչպես նշում է reuters.com-ը, համացանցում տարածված տեսանյութերում լսվում են կրակոցի ձայներ, երևում են արյան հետքեր:

«Ցույցերի ժամանակ ոստիկանությունն ընդհանրապես չի կրակել, քանի որ մայրաքաղաքում ծառայություն իրականացնող իրավապահներին կարգադրել էին «զուսպ» լինել»,- հայտարարել է Թեհրանի ոստիկանության ղեկավար Հոսեյն Ռահիմին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները