Արհեստական ինտելեկտը կվերափոխի Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության աշխատանքը

16:07   13 Հունվար 2020    277

Մեծ Բրիտանիայի MI-5 հակահետախուզության ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը կարծում Է, որ արհեստական ինտելեկտի կիրառումն արմատապես կփոխի գերատեսչության աշխատանքը, բայց չի փոխարինի մարդկանց:

Այդ կարծիքը նա հայտնել Է հունվարի 13-ին Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում:

Արհեստական ինտելեկտը թույլ կտա «գլուխ հանել հազարավոր մարդկանց վերաբերող տվյալներից՝ առավելագույնս մոտեցված իրական ժամանակին», սակայն ամեն դեպքում վերջնական որոշումը կընդունեն հատուկ ծառայության սպաները, համոզված Է նա:

Տեղեկատվության հավաքման գործում «հաջորդ քայլն», ինչպես կարծում Է Փարքերը, որն ապրիլին հեռանում Է հակահետախուզության ղեկավարի պաշտոնից, կդառնա մեքենայական ոուսուցումը (ուսուցումն այն ծրագրերի հիման վրա, որոնք ստեղծվել են արհեստական ինտելեկտի մեթոդների միջոցով՝ մեծ քանակությամբ տվյալների հիման վրա):

«Ես ասում եմ մի քանի հազար մարդկանց (գործունեության) հարցում մեր նպատակամետ շահագրգռության մասին, որոնց վերաբերյալ անհրաժեշտ Է ավելի շատ իմանալ»,- ասել Է MI-5-ի ղեկավարը: Նա ճշտել Է, որ յուրաքանչյուր կոնկրետ պահի գերատեսչությունը հետեւում Է մոտավորապես 3 հազար անձի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները