«Հետախուզական տվյալներ այն մասին, որ Սոլեյմանին հարձակում էր պատրաստում ԱՄՆ 4 դեսպանատների ուղղությամբ, չեն եղել». Էսպեր

16:15   13 Հունվար 2020    229

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հետախուզական տվյալներ այն մասին, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին հարձակումներ էր պատրաստում ամերիկյան 4 դեսպանատների վրա, իրենք չեն ունեցել:

«Նախագահը չի նշել հստակ ապացույցներ: Նա ասել է, որ հավատում է դրան: Ես հարձակման ծրագրի ոչ մի ապացույց չեմ տեսել 4 դեսպանատներից և ոչ մեկի վրա»,- հայտարարել է Էսպերը:

Այնուամենայնիվ, նախարարը նշել է, որ նման հարձակումներ կարող էին լինել: Նա կարծում է, որ Սոլեյմանին կանգնած է եղել վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ի վրա կատարված հարձակումների, այդ թվում` դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա կատարված հարձակման ետևում:

«Այսօր մենք շատ ավելի անվտանգության մեջ ենք, քան մի քանի շաբաթ առաջ: Ինչո՞ւ: Մենք սպանել ենք ահաբեկիչների ամենախոշոր առաջնորդին` Ղասեմ Սոլեյմանիին, ում ձեռքերի վրա է սպանված հարյուրավոր ամերիկացի զինծառայողների արյունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները