ԱՄՆ ռազմական ներկայությունը հանգեցնում է տարածաշրջանում լարվածության աճի. Ռոհանի

16:35   13 Հունվար 2020    284

ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը հանգեցրել է տարածաշրջանում լարվածության և ժողովուրդների զայրույթի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ հեռախոսազրույցում:

Իրանի կառավարության ղեկավարն ընդգծել է տարածաշրջանում կայունության և անվտանգության զարգացման, երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:

Ռոհանին նաև ցավակցություն է հայտնել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի հետևանքով Շվեդիայի մի շարք քաղաքացիների մահվան կապակցությամբ՝ նշելով, որ դեպքի հետաքննությունը կշարունակվի մինչև վերջնական արդյունքի հասնելը:

«Մենք պետք է փորձենք կանխել նման ողբերգական իրադարձությունները աշխարհի ցանկացած կետում»,- ավելացրել է նա:

Ռոհանին հայտարարել է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային պետությունների կողմից և քաղաքական միջոցներով:

Իրանի նախագահը ԱՄՆ-ի ռազմաօդային կայանին հրթիռային հարվածն անվանել է ինքնապաշտպանության համար օրինական գործողություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները