ԵՄ-ն Boeing-ի աղետը հիմք չի համարում Իրանի դեմ պատժամիջոցների համար. աղբյուր

21:28   14 Հունվար 2020    445

Եվրամիությունը մտադիր չԷ Իրանի նկատմամբ միակողմանի սահմանափակիչ միջոցներ կիրառել ուկրաինական Boeing-ի աղետի կապակցությամբ, որի պատասխանատվությունն ավելի վաղ ստանձնել Է Թեհրանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունվարի 13-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Բրյուսելի մի աղբյուր:

«ԵՄ-ն հիմքեր չի տեսնում ուկրաինական Boeing-ի աղետի կապակցությամբ այս փուլում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար, նախ անհրաժեշտ Է ստանալ հետաքննության արդյունքները»,-հայտարարել Է նա:

Ուկրաինական Boeing-ի խոցման հետեւանքները եւ միջուկային գործարքի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ապագան հունվարի 20-ին քննարկվելու են ԵՄ-ի Խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով կայանալիք հերթական նիստում:

«Ուկրաինական Boeing-ի աղետի հետեւանքները, որի պատասխանատվությունն ստանձնել Է Թեհրանը, եւ ԳՀՀԾ-ի պահպանման համար հետագա գործողությունները կքննարկվեն ԵՄ-ի Խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով հունվարի 20-ին կայանալիք նիստում»,-հավելել Է դիվանագիտական աղբյուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Boeing  


Վերնագիրի այլ պիտակները