Ամերիկացի երկու զինվորի մեռած են գտել Գերմանիայի Spangdahlem ավիաբազայում

17:00   13 Հունվար 2020    260

Ամերիկացի երկու զինծառայողների մեռած են գտել Spangdahlem ավիաբազայում, որը գտնվում Է Գերմանիայի արեւմուտքի Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունվարի 13-ին հայտնել Է DPA գործակալությունը:

Նրա տեղեկությունների համաձայն, 20-ամյա զինվորների մարմինները հունվարի 9-ին գտել Էին զորանոցում: Թե ինչն Է դարձել նրանց մահվան պատճառը, դեռեւս հայտնի չԷ, ընթանում Է հետաքննություն: «Միշտ Էլ շատ ծանր Է կորցնել մեր թիմի թանկագին անդամներին»,-մեջբերվում են 52-րդ կործանիչ ավիաԷսկադրայի հրամանատար Դեւիդ Էփերսոնի խոսքերը: Նա ցավակցություն Է հայտնել զինծառայողների հարազատներին ու մերձավորներին:

Spangdahlem-ում այժմ ծառայություն են անցնում շուրջ 4 հազար ամերիկացի զինվորներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները