Ռոհանին հավանություն Է տվել Պենտագոնը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն

17:22   13 Հունվար 2020    227

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավանություն Է տվել Մեջլիսի (խորհրդարան) այն օրինագծին, որի համաձայն Պենտագոնը ճանաչվում Է ահաբեկչական կազմակերպություն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունվարի 13-ին հայտնել Է «Թասնիմ» գործակալությունը:

Նախագիծն իրենից ներկայացնում Է անցյալ տարվա ապրիլին Իրանում ընդունված այն օրենքի ուղղումը, որի շրջանակում արգելված կազմակերպություն Է ճանաչվել ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (СЕНТКОМ): Այժմ ահաբեկիչների թվում ներառվում են Պենտագոնի բոլոր անդամները եւ նրա հետ կապված հաստատություններն ու կազմակերպությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի  


Վերնագիրի այլ պիտակները