Պակիստանում տեղումների հետևանքով զոհեր կան

17:30   13 Հունվար 2020    360

Պակիստանի արևմուտքում՝ Բելուջիստան նահանգի մարզերում, 14 մարդ է մահացել առատ ձյան և հորդառատ անձրևի հետևանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրում է Dawn թերթը՝ հղում անելով օդերևութաբանական ծառայության տվյալներին:

Այդ տեղեկատվության համաձայն՝ Բելուջիստանի առանձին մարզերում վերջին օրերի ընթացքում տեղումների քանակը գերազանցել է 20 տարի առաջ գրանցված ռեկորդները: Եղանակի պատճառով մի շարք չվերթներ, այդ թվում՝ դեպի Սաուդյան Արաբիա, չեղյալ են հայտարարվել: Նախատեսվում է, որ տեղումները կշարունակվեն առնվազն մի քանի օր:

Ամբողջ նահանգում խաթարված է տրանսպորտային շարժը, գնացքները մեկնում և ժամանում են զգալի ուշացումով: Պակիստանը և Աֆղանստանը կապող ավտոճանապարհը ծածկվել է ձյունով, ինչը հանգեցրել է մի քնի կիլոմետր ձգվող երկկողմանի խցանումների:

Ղեկավարները նշում են, որ զոհերի թիվը նախնական է: Նրանք հայտարարում են տուժած տարածքների բնակիչներին տարհանելու մտադրության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները