Դատարանը չեղարկել Է մահավճիռը Պակիստանի նախկին նախագահ Մուշառաֆի նկատմամբ. Geo TV

17:43   13 Հունվար 2020    237

Լահորի Բարձր դատարանը «ոչ սահմանադրական» Է համարել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆի գործը լսելու համար հատուկ կոլեգիայի ստեղծումը եւ չեղարկել Է նրա կողմից կայացված մահավճիռը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունվարի 13-ին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը:

Դեկտեմբերի 27-ին հաղորդվել Էր, որ Մուշառաֆը պետական դավաճանության գործով դատավճիռը բողոքարկել Է Լահորի Բարձր դատարանում:

Դեկտեմբերի 17-ին Dawn-ը հայտնել Էր, որ Պակիստանի Հատուկ դատարանը Մուշառաֆին, որն այժմ գտնվում Է Արաբական Միացյալ Էմիրություններում, մահապատժի Է դատապարտել պետական դավաճանության գործով: 76-ամյա քաղաքական գործչի նկատմամբ մեղադրանքները, որը նախագահի պաշտոնն զբաղեցրել Էր 2001-2008 թվականներին, կապված են 2007 թվականին նրա կողմից Սահմանադրության գործողության կասեցման եւ երկրում արտակարգ դրություն սահմանելու հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները