Իրանի զինվորականները ներողություն են խնդրել ուկրաինական խոցված ինքնաթիռի համար

18:14   13 Հունվար 2020    280

Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ներողություն Է խնդրել Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի համար:

Այդ մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստին հղում անելով ISNA գործակալությանը:

Սալամիի խոսքով՝ իրանցի զինվորականները սխալ են թույլ տվել, որի ատճառով զոհվել են մեծ թովով իրենց հայրենակիցներ: «Մենք դա կանխամտածված չենք արել, ներողություն ենք խնդրում»,- ասել Է գեներալը, հավելելով, որ ինքը դեռ երբեք նման ամոթալի վիճակում չի եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ ներողություն Է խնդրել նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա ամբողջությամբ ընդունել Է, որ ողբերգությունը տեղի Է ունեցել իրանցի զինվորականների սխալ գործողությունների հետեւանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները