Արքայազն Հարրին իր կնոջ համար աշխատանք է խնդրել Disney-ում

18:43   13 Հունվար 2020    607

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում արքայազն Հարին Դիսնեյ ընկերության ղեկավար Բոբ Իգերից աշխատանք է խնդրում իր կնոջ՝ Մեգան Մարքլի համար:

Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Daily Mail-ին: Արքայազն Հարիի և Իգերի զրույցը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսին՝ «Առյուծ թագավորը» մուլտֆիլմի պրեմիերայի ժամանակ: Արքայազնը մոտեցել է Դիսնեյի ղեկավարին և հարցրել՝ արդյո՞ք նա գիտի, որ իր կինը զբաղվում է ֆիլմերի ձայնագրությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դիսնեյի ղեկավարը բացասական պատասխան է տվել։ «Դուք զարմացած տեսք ունեք: Նա շատ հետաքրքրված է այդ աշխատանքով»,-ավելացրել է արքայազն Հարին։ Իգերը պատասխանել է, որ ընկերությունում ուրախ կլինեն համագործակցությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արքայազն-Հարրի   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները