ԱՄՆ-ն առաջարկել է Հյուսիսային Կորեային բանակցությունները վերսկսել Ստոկհոլմում

19:57   13 Հունվար 2020    256

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ռոբերտ Օ՝Բրայենը հայտարարել է, որ Վաշինգտոնն առաջարկել է Փհենյանին Ստոկհոլմում շարունակել բանակցությունները, որոնք դադարեցվել են 2019 թվականի հոկտեմբերին։

Այս մասին փոխանցում է Axios պորտալը։ Նրա խոսքով՝ համապատասխան ուղերձն արդեն ուղարկվել է հյուսիսկորեական կողմին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Օ՝Բրայենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է վերսկսել բանակցություններն անհրաժեշտ հունով, ինչպես նաև ավարտել Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացը։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան սկսել էին միջուկային փորձարկումներից հրաժարվելու վերաբերյալ բանակցությունները դեռևս 2018 թվականին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները