Հայտնի են դարձել Մակրոնի եւ Պուտինի հեռախոսազրույցի մանրամասները

17:56   13 Հունվար 2020    268

Ֆրանսիայինախագահ Էմանուել Մակրոնը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները, սիրիական եւ ուկրաինական ճգնաժամները, ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

Երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել կիրակի օրը՝ հունվարի 12-ին:

«Իրանի հարցով, երկու նախագահները շեշտել են, որ կողմ են միջուկային համաձայնագրի դրույթների պահպանմանը եւ Իրանին կոչ են արել վերադառնալ համաձայնագրի պարտավորություններին»:

Խոսելով Սիրիայի մասին Մակրոնը կրկին անհանգստություն է հայտնել Իդիլբում հումանիտար իրավիճակով պայմանավորված եւ ընդգծել, որ շատ կարեւոր է ՄԱԿ-ին հնարավորություն տալ ավելի արդյունավետ հումանիտար օգնություն բաժանել տեղի բնակչությանը:

Երկու երկրների նախագահները նաեւ քննարկել են «նորմանդյան» ձեւաչափով տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման մասին հարցեր: «Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կարեւորել է շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման առաջնահերթությունը` հակամարտության կարգավորման հաջորդ փուլերին հասնելու հեռանկարով», – նշված է Ելիսեյան պալատի հայտարարությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները