Ամերիկացի երկու զինվորի մեռած են գտել Գերմանիայի Spangdahlem ավիաբազայում

20:08   13 Հունվար 2020    655

Ամերիկացի երկու զինծառայողների մեռած են գտել Spangdahlem ավիաբազայում, որը գտնվում է Գերմանիայի արևմուտքի Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասում:

Այդ մասին հունվարի 13-ին հայտնել է DPA գործակալությունը՝ տեղեկացնում է TASS-ը: Նրա տեղեկությունների համաձայն՝ 20-ամյա զինվորների մարմինները հունվարի 9-ին գտել էին զորանոցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թե ինչն է դարձել նրանց մահվան պատճառը, դեռևս հայտնի չէ, ընթանում է հետաքննություն: «Միշտ էլ շատ ծանր է կորցնել մեր թիմի թանկագին անդամներին»,-մեջբերվում են 52-րդ կործանիչ ավիաէսկադրայի հրամանատար Դևիդ Էփերսոնի խոսքերը:

Նա ցավակցություն է հայտնել զինծառայողների հարազատներին ու մերձավորներին: Spangdahlem-ում այժմ ծառայություն են անցնում շուրջ 4 հազար ամերիկացի զինվորներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Spangdahlem  


Վերնագիրի այլ պիտակները