ԱՄՆ-ի ֆիննախը նախազգուշացրել է Boeing-ի պատճառով տնտեսության աճի դանդաղման մասին

20:41   13 Հունվար 2020    374

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Fox News-ի հետ զրուցելիս հայտարարել է, թե Boeing ամերիկյան ընկերության խնդիրները, որը երկու ավիաաղետից հետո հարկադրված էր կասեցնել Boeing-737 MAX հանրանավերի արտադրությունը, կարող են դանդաղեցնել ՀՆԱ-ի աճի տեմպերը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Կասկածներ չկան այն բանի առնչությամբ, որ Boeing-ի հետ կապված իրադրությունը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի դանդաղման: Այն խոշորագույն արտահանողներից մեկն է»,-ասել է Սթիվեն Մնուչինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ չնայած դրան, ԱՄՆ-ը տնտեսության կայուն աճ է ակնկալում: «Այս տարի մենք սպասում ենք 2,5 տոկոսից մինչև 3 տոկոս աճ, սակայն, ինչպես ես արդեն ասել եմ, հաշվի առնելով Boeing-ի ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, այն կկազմի 2,5 տոկոս»,-հայտարարել է Մնուչինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Boeing  


Վերնագիրի այլ պիտակները