ՆԱՏՕ-ն պատրաստվում է արձագանքել ՌԴ-ի կողմից 9М729 հրթիռների տեղակայման համալիր միջոցառումներին

21:20   13 Հունվար 2020    365

ՆԱՏՕ-ն պատրաստվում է 2020թ․ արձագանքել Ռուսաստանի կողմից թեւավոր 9М729 «Նորարար» հրթիռների տեղակայման պաշտպանական ուղղվածության միջոցառումներին։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հայտնում է DW-ը։

«Ինչ վերաբերում է 9М729 հրթիռներին (որպես պատասխան) պատրաստվում ենք աշխատել ՀՕՊ եւ ՀՀՊ համակարգերի, սովորական սպառազինության, ռազմական պատրաստականության վիճակի ամրապնդման եւ արձակման դեպքում արագ ազդանշանի վրա»,- հայտարարել է նա dpa գործակալությանը։ Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի երկրները արդեն համաձայնեցրել են համապատասխան միջոցառումները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սթոլթենբերգը կրկին ընդգծել է, որ 9М729-երի տեղակայումը ՓՄՀՀՊ պահանջների խախտում է։ «Դա ռուսական ռազմավարության մի մասն է՝ ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում ժամանակակից միջուկային զենքի մեջ ներդրում կատարելը»,- նշել է դաշինքի ղեկավարը։ Սթոլթենբերգի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում Եվրոպայում սեփական հրթիռներով պատասխանել Ռուսաստանին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները