Մեգան Մարքլը սպառնացել է բացահայտել բրիտանական թագավորական ընտանիքի գաղտնիքները

21:55   13 Հունվար 2020    401

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը վերջնագիր են ներկայացրել բրիտանական թագավորական ընտանիքին, սպառնալով, որ կբացահայտեն թագավորական ընտանիքի բոլոր գաղտնիքները, եթե հնարավորություն չտան իրենց ազատ ապրել, ըստ սեփական հայեցողության։

Նրանք նաեւ հայտարարել են, որ եթե իրենց ազատություն չտան, իրենք հարցազրույցներ կտան մի շարք առաջատար լրատվամիջոցների։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Հայտնի է, որ Սասեքսի դքսուհին արդեն մի շարք ամերիկյան հեռուստաընկերությունների եւ հայտնի հաղորդավարների հետ պայմանավորվել է հարցազրույցների հետ կապված, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հարին եւ Մեգանը սպառնացել են, որ կհանրայնացնեն, թե ինչպես են թագավորական ընտանիքում փորձել լռեցնել Մեգանին ամեն ինչում, ինչը կապ ունի թագավորական ընտանիքի հետ։ Նույնիսկ նշվում է, որ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը բախվել են սեքսիստական եւ ռասիստական մոտեցման թագավորական ընտանիքի ներսում։

Այսօր արդեն թագուհի Եղիսաբեթ 2-րդը քննարկում է ընտանեկան հավաքում ստեղծված իրադրությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեգան-Մարքլ  


Վերնագիրի այլ պիտակները