Իրանում նոր քայլ են մտածել Թրամփի դեմ

22:52   13 Հունվար 2020    401

Թեհրանն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար Միջազգային դատարան հայց է ներկայացնելու Դոնալդ Թրամփի դեմ:

Այս մասին հայտնել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռաիսիի խոսքերով, Իրանը պետք է այնպես անի, որ Թրամփը պատասխանատվության ենթարկվի իր արարքների ու միջազգային օրենքները խախտելու համար: Դատական հայց ներկայացնելու հարցը մշակվելու է մարդու իրավունքների հարցերով խորհրդում՝ երկրի ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ:

Թրամփը դատարան է հրավիրվելու որպես գլխավոր մեղադրյալ. «Մենք նրան հանգիստ չենք տալու, նա պետք է միջազգային տրիբունալի առաջ կանգնի»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահը Սուլեյմանիի սպանության հրամանն արձակել է 2019 թվականի ամռանը, երբ իրանական ուժերն Օրմուզում խոցեցին ամերիկյան անօդաչուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները