Ամերիկյան գիտնականները բացահայտել են Դա Վինչիի ամենախորհրդավոր նկարի գաղտնիքը

09:16   14 Հունվար 2020    294

Իրվայնայում (ԱՄՆ) Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները ստեղծել են Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» նկարի երեք մետրանոց մոդելը եւ բացահայտել աշխարհի ամենաթանկարժեք արվեստի գործի գաղտնիքը։

Գիտնականները կենտրոնացել են թափանցիկ գնդի վրա, որը նկարում Հիսուս Քրիստոսի ձեռքում է։ Գունդը, որը խորհրդանշում է աշխարհի ստեղծումը, գործնականում չի խաթարում իր հետեւի պատկերը։ Այս ֆենոմենը երկար ժամանակ բազմաթիվ հարցեր էր առաջացնում Դա Վինչիի ստեղծագործության հետազոտողների մոտ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վերլուծությունը, որին գիտնականները ենթարկել են «Աշխարհի փրկիչը» նկարի 3D-մոդելը, ցույց է տվել, որ Քրիստոսի ձեռքում իսկական գունդ է, որի տրամագիծը կազմում է 6,8 սմ։ Ապակու հաստությունը, որից պատրաստված է գունդը, կազմում է ոչ ավելի քան 1,33 մմ։ Գունդը 25 սմ-ով հեռու է Քրիստոսի մարմնից։ Գնդի ստեղծած խեղաթյուրման չափերը ստույգ հաշվարկելու համար Լեոնարդո Դա Վինչին պետք է օպտիկայի բավական խորը գիտելիքներ ունենար։

«Աշխարհի փրկիչը» նկարը երկար ժամանակ կորած էր համարվում։ 2017թ․ նկարը 450 մլն դոլարով վաճառվել է Christie's աճուրդում։ Այսպիսով Դա Վինչիի աշխատանքը դարձել է պատմության մեջ արվեստի ամենաթանկարժեք գործը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները