Մետրոյի ուղեւորները զվարճանքի համար մերկացել են մինչեւ վարտիքը

09:24   14 Հունվար 2020    246

Լոնդոնում մետրոյի ուղեւորները զվարճանքի համար մերկացել են մինչեւ վարտիքը:

Հունվարի 12-ին հարյուրավոր բրիտանացիներ են մասնակցել ամենամյա No Trousers Tube Ride միջոցառմանը, որի նպատակն է զվարճացնել ուղեւորներին եւ նրանց ստիպել ժպտալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ցանկության դեպքում կարելի է զվարճալի ներքնաշոր հագնել, սակայն ոչ՝ ճչացող»,- գրել են սոցցանցերի օգտատերերը:

Մասնակիցները նշել են, որ չի կարելի հագնել ներքնաշոր, որը կարող է վիրավորել ուղեւորներին: Լոնդոնի մետրոյում արված կադրերում երեւում է՝ ինչպես են վարտիքներով կանայք եւ տղամարդիկ շփվում, ծիծաղում եւ պարում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները