Թաթարստանում մտադիր են ձիու արհեստական միս արտադրել

09:42   14 Հունվար 2020    254

Ռուսական Դաշնությունում կարող է ձիու արհեստական միս հայտնվել՝ առանց հակաբիոտիկների եւ մարդկային առողջության համար վտանգավոր նյութերի օգտագործման։

Գիտնականները մտադիր են սննդի մեջ օգտագործման համար պիտանի միսը ստանալ հատուկ ինկուբատորներում՝ կենդանիների ցողունային բջիջների աճեցման միջոցով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ենթադրվում է, որ արհեստական մսից առաջին կոտլետը կհայտնվի մոտ երեք տարուց, իսկ բիոպրինտերի միջոցով ստացված մսի կտորները իրականություն կդառնան հինգ տարուց։

Հեռանկարում նման տեխնոլոգիաները որոշ չափով կփոխարինեն ավանդական գյուղատնտեսությանը, որը ժամանակակից աշխարհի պայմաններում դեռեւս վտանգավոր է համարվում շրջակա միջավայրի համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները