Էվերեստի վրա սկսել է խոտ աճել

09:57   14 Հունվար 2020    238

Մեծ Բրիտանիայի Էկզետերյան համալսարանի գիտնականները պարզել են, որ Հիմալայներում եւ, մասնավորապես, Էվերեստի վրա բուսածածկույթի տարածքը սկսել է մեծանալ։

Հետազոտողներն ուսումնասիրել են ոչ բարձր բուսածածկույթի տարածումը՝ վերլուծելով 1993-2018թթ․ արբանյակային տվյալները։ Պարզվել է, որ ծովի մակարդակից չորս տարբեր բարձրություններում տեղի է ունեցել բույսերի զգալի տարածում։ Առավել լուրջ փոփոխություններ դիտարկվում են 5000-5500 մ բարձրության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ստացված տվյալները համաձայնեցվում են տեսական մոդելների հետ, որոնց համաձայն հիմալայան տարածաշրջանում գլոբալ տաքացման հետեւանքով պակասում են այն տարածքները, որտեղ ջերմաստիճանը շատ ցածր է բույսերի աճի համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները