Եթովպիայում մորեխների հսկա ամպի պատճառով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել

10:14   14 Հունվար 2020    209

Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը Եթովպիայի արևելքում գտնվող Դիրե Դաուա քաղաքի օդանավակայանում չեղարկել է վայրէջքը, երբ իջնելիս հանդիպել է մորեխների հսկա ամպի, հայտնում է bbc.com կայքը:

Տեղեկությունների համաձայն` Ջիբութիից մեկնած ինքնաթիռը վատ տեսանելիության պատճառով երկու անգամ փորձել, սակայն չի կարողացել վայրէջք կատարել, ինչի արդյունքում օդաչուները որոշել են փոխել երթուղին, և 30 րոպե անց օդանավը վայրէջք է կատարել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում:

Սոցիալական ցանցերում արդեն հրապարակվել են լուսանկարեր, որտեղ օդանավի սպիտակ քիթը պատվել է բախումների հետևանքով սատկած թևավոր միջատների հետքերով: Նմանատիպ հետքեր են եղել նաև շարժիչի և թևերի վրա: Իսկ օդաչուների խցիկի ապակու միջոցով հազիվ է հնարավոր եղել ինչ-որ բան տեսնել հարվածների ընթացքում սատկած մորեխների պատճառով:



Hayatsk.info

Հեշթեգներ: Եթովպիա  


Վերնագիրի այլ պիտակները