Պոզներն ասել է, թե որ հեռուստածրագրերն է դիտում և ինչից է «սարսափում»

10:21   14 Հունվար 2020    236

Հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներն ասել է, որ չունի որևէ սիրված հեռուստածրագիր, սակայն հավանություն է տվել «Երեկոյան Ուրգանտ» շոուին, որը վարում է իր գործընկեր Իվան Ուրգանտը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լենտան։

«Արդյո՞ք կա սիրված հուստածրագիր՝ ոչ։ Ես ընդհանրապես շատ քիչ եմ դիտում հեռուստածրագրեր»,-ասել է նա՝ նշելով, որ սիրում է դիտել սպորտային ծրագրեր, ինչպիսիք են ֆուտբոլը կամ հոկեյը․ «Ես չեմ կարող ասել, որ կան հեռուստածրագրեր, որոնք ես չեմ ուզում բաց թողնել»,-հավելել է լրագրողը:

Ըստ նրա, «Երեկոյան Ուրգանտ» շոուի նկատմամբ համակրանքը պայմանավորված է նրանով, որ դրա հաղորդավարը նրա ընկերն է, և որ այն «շատ լավն է»: Միևնույն ժամանակ, Պոզները շեշտել է, որ իր հեռուստածրագիրը, որը հեռարձակվում է Առաջին ալիքով, սիրելի չի համարում․ «Ես այն երբեք չեմ դիտում կամ չեմ փորձում դիտել, քանի որ ամեն անգամ սարսափում եմ»,-ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոզներ  


Վերնագիրի այլ պիտակները