Իրանում ավիաաղետից զոհված կանադացիների մարմինների հայրենադարձումը կարող Է ամիսներ տեւել. Թրյուդո

10:37   14 Հունվար 2020    165

Կանադայի՝ ավիաաղետի հետեւանքով զոհված քաղաքացիների մարմինների հայրենադարձումը կարող Է տեւել մի քանի շաբաթից մինչեւ մի քանի ամիս: Հունվարի 13-ին այդ մասին հայտարարել Է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Global News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դա ամենագլխավոր հարցերից մեկն Է, որն ինձ տալիս Էին զոհվածների ընտանիքները: Նրանցից շատերի համար դա կապված Է կրոնի հետ. իրենց հարազատներին թաղել հնարավորինս շուտ,- ասել Է նա:- Ցավոք, նման իրավիճակներում մենք կարող ենք խոսել շաբաթների եւ նույնիսկ ամիսների մասին»:

Թրյուդոն նաեւ հիշեցրել Է, որ կանադացի դիվանագետների խումբն արդեն ստացել Է իրանական այցագրեր եւ ժամանել Է Թեհրան՝ հյուպատոսական ծառայություններ մատուցելու 57 զոհված կանադացիների հարազատներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները