Ավստրալիայում կես մլն դոլար են խոստացել 50 տարի առաջ կորած աղջկա մասին տեղեկության համար

10:46   14 Հունվար 2020    247

Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են 50 տարի առաջ անհայտ կորած երեխայի գործով տեղեկության համար պարգևատրման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր Հարավային Ուելսի իշխանությունները առաջարկել են 700 հազար ավստրալիական դոլար (481 հազար դոլար) ուղիղ 50 տարի անց, երբ Շերիլ Գրիմերը 1970 թվականին անհետացավ Ֆեյ-Մեդոու լողափից:

Չերիլը, որն այն ժամանակ երեք տարեկան էր, մոր և երեք եղբայրների հետ լողափում էր: Աղջիկը անհետացել է ցնցուղասենյակից: Ականատեսները նկատել են մի տղամարդու, որը Շերիլին տանում էր դեպի կայանատեղի:

Այդ ժամանակվանից ի վեր նրա գործի վերաբերյալ որևէ նոր տեղեկություն չկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները