Ուկրաինական ինքնաթիռիի կործանման գիշերը Թեհրանի օդային տարածքում եղել է ևս մեկ ինքնաթիռ

10:55   14 Հունվար 2020    219

Ուկրաինական Boeing-ի կործանման գիշերը Թեհրանի օդային տարածքում եղել է ևս մեկ ինքնաթիռ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի քաղաքաշինության հանձնաժողովի փոխնախագահ Աբու ալ-Ֆադիլ Մուսավի Բեյուկին:

Իրանցի պատգամավորի խոսքով, ինքնաթիռը պատկանել է Qatar Airways ավիաընկերությանը: Երբ նա մտել է իրանական օդային տարածք, իրանցի դիսպետչերներին տեղեկացրել է իր գտնվելու վայրի մասին, և նրանք իրենց հերթին տեղեկացրել են ՀՕՊ ուժերին։ Այսպիսով ինքնաթիռին հաջողվել է սովորական ռեժիմով թռնել:

Բեյուկին ենթադրել է, որ քաթարական ինքնաթիռը կապ է հաստատել դիսպետչերների հետ, երբ երկնքում լույս է նկատել՝ կասկածելով, որ դա ՀՕՊ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները