Պոմպեոն Huawei-ի ենթակառուցվածքը համեմատել է խորհրդային ծրագրային ապահովման հետ

11:06   14 Հունվար 2020    199

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չինական արտադրող Huawei-ի կապի ենթակառուցվածքը պակաս վտանգավոր չէ ԽՍՀՄ-ում արտադրված ծրագրերից:

«Մենք դաշնակիցներին և գործընկերներին նախազգուշացնում ենք անվտանգությանն ու մասնավոր տեղեկատվությանն ուղղված հսկայական ռիսկերի մասին, եթե նրանք թույլ տան Huawei-ին կառուցել իրենց 5G ցանցերը»,-ասել է Պոմպեոն՝ ելույթ ունենալով Կալիֆոռնիաում: Նրա ելույթը հեռարձակել է Պետդեպարտամենտի կայքը:

«Գիտեմ՝ այդքան էլ լավ համեմատություն չէ: Ես դա լավ եմ գիտակցում, բայց մենք խորհրդային ծրագրային ապահովում չենք կիրառի»,- ասել է Պոմպեոն:

Նրա պնդմամբ՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հասանելիություն ունի Huawei-ի ցանցերով գործող տեխնոլոգիաներին և տեղեկատվությանը:

«Մենք երբեք թույլ չենք տա, որ ԱՄՆ-ից գաղտնի տեղեկատվությունը փոխանցվի տեղեկատվական ենթակառուցվածքի, որին, կարծում ենք, չի կարելի վստահել»,- եզրափակել է Պոմպեոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Huawei  


Վերնագիրի այլ պիտակները